Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանական մեքենաներ, մոտոցիկլ ու ջրցան՝ Ազատության հրապարակում

Հասարակություն
pol....

Ազատության հրապարակում  էին բազմաթիվ երեխաներ, ոչ միայն մայրաքաղաքից, այլև՝ մարզերից: Տոնական տրամադրությունն ապահովում էր ոստիկանության զորքերի նվագախումբը: Երգում ու պարում էին ոստիկանության մշակույթի տան սաները: Ոստիկանության անչափահասների գործերով տեսուչները նվերներ բաժանեցին երեխաներին, ճանապարհային ոստիկանները ցույց տվեցին ծառայողական մեքենաներն ու մոտոցիկլետները, նվիրեցին լուսանդրադարձիչ թևնոցներ: Հեռվում կանգնած էր ոստիկանության հատուկ տեխնիկան: Եվ մեկ էլ հանկարծ որոշվեց՝ գործարկել ջրցան մեքենան: