ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Շիրակի թիվ 33 ընտրատարածքում շարունակվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկը:Հիշեցնենք, որ այս ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Հովհաննես Մարգարյանը ԸԸՀ էր ներկայացրել դիմում- բողոք՝ 23 տեղամասերում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերահաշվարկման պահանջով:
Այսօր բացվեցին Քեթիում տեղակայված 33/ 52 ընտրատեղամասի համամասնական կարգով քվեարկության արդյունքների պարկերը: Քվեաթերթիկները հաշվելիս, դրանցում նկատվեցին կանաչ գույնի նշումներ, ինչը հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտչյանի խոսքերով օրինախախտում չէ: Իսկ ահա բողոքարկող կողմն այլ կարծիքի է` նշելով,որ« միայն հանրապետականներն էին այդ գույնով նշված»:
Վերահաշվարկի արդյունքում Հանրապետական կուսակցության օգտին տրված 319 ձայնը ընդամենը մեկով պակասեց,մարքսիստականի քվեն դրվել էր Հանրապետականի օգտին: Այնուհետեւ անվավեր ճանաչված քվեաթերթիկների պարկից դուրս բերվեց 7քվեաթերթիկ , որոնք սակայն կտրտված էին :Այս հանգամանքը հանձնաժողովի անդամներին ստիպեց քվեարկության միջոցով որոշել՝ դրանք ճանաչե՞լ մարված, թե՞ անվավեր:
2դեմ 3 կողմով քվեաթերթիկներն համարվեցին անվավեր: Կատարված անճշտությունները Սեյրան Մկրտչյանն հոգնածության արդյունք է համարում , ինչի հետ սակայն համակարծիք չէ Հ.Մարգարյանը. «Իմ մոտեցումները էապես տարբեր են այն գնահատականի հետ, որ հնչում է հանձնաժողովականների կողմից»: Վերահաշվարկի արդյունքները կամփոփվեն վաղը ժամը 14-ին հանձնաժողովի նիստի ընթացքում:
Գյումրի, «Ցայգ» հը