A
A
Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցվում են
Երկրապահ կամավորական միության անդամները որոշում են կայացրել կասեցնել միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Այսօր ընդլայնված նիստում նաեւ որոշվել է մինչև արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը եւ մինչև առաջիկա վարչության նիստը` հունիսի 24-ը, աշխատանքների համակարգումը դնել ԵԿՄ վարչության փոխնախագահների վրա, ստեղծել նախաձեռնող խումբ ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու։