Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա Ծռեր»-ի դատը շարունակելու համար սպասում են ԱԺ պատգամավորներին

Հասարակություն
sasna

Սասնա Ծռեր խմբի անդամ Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նարիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը։ Էդվարդ Գրիգորյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ պատգամավորները դատարան կարող են ներկայանալ ժամը 13.30-ին։ Այս պահին դատարանում հայտարարվել է ընդմիջում, մինչ պատգամավորների ներկայանալը։ Իսկ մինչ այդ, դատարանում ցուցմունք տվեց գործով տուժող Խաչատուր Մուրադյանը։ Նա պատմեց, թե ինչ է տեղի ունեցել 2016 հուլիսի 17-ին՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ։ Խաչատուր Մուրադյանը սակայն դեպքից հետո դիմել է փախուստի։