ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԷԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը քննարկեց մի շարք տնտեսվարողների վարքագիծը եւ դրանք գնահատելով հակամրցակցային՝ նրանց տուգանեց 100.000 դրամով: Անբարեխիղճ մրցակցության համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ օրենքը սահմանում է 500 000 դրամի տուգանք: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ իրավախախտումները տեղի են ունեցել մինչեւ օրենքի ներկայիս փոփոխությունները, տնտեսվարողներից յուրաքանչյուրի նկատմամբ կիրառվեց օրենքի նախկին խմբագրությամբ նախատեսված 100 000 դրամի տուգանք, քանի որ օրենքի փոփոխության դեպքում ավելի խստացված նորմը չի կարող կիրառվել:
Բացի այս, վերոհիշյալ տնտեսվարողներին Հանձնաժողովը հանձնարարեց դադարեցնել իրավախախտումը եւ մեկամսյա ժամկետում շրջանառությունից հանել օրենքի խախտմամբ արտադրված ապրանքները:
,Տելեմարկետնե անբարեխիղճ է
Այսպիսի գնահատական տվեց Հանձնաժողովը` քննարկելով հարուցված վարույթի ընթացքում ձեռք բերված փաստերն ու ապացույցները: Վարույթի ընթացքում պարզվել է, որ ,Տելեմարկետիե գովազդների հեռարձակման պատվիրատուն է ,Հեռուստաշուկաե ՍՊԸ-ն:
,Տելեմարկետովե գովազդվում է, որ ապրանքները ամերիկյան եւ եվրոպական արտադրության են, սակայն վարույթի ընթացքում պարզվել է, որ մասնավորապես, կենցաղային ապրանքներից բողոքի առարկա ,էլեկտրական ավելըե, ,կտրող դանակըե, ,բանջարեղեն կտրտող սարքըե եւ ,հագուստ չորացնող սարքըե ներկայացվել են որպես եվրոպական արտադրության` դրանց փոխարեն սպառողներին առաքելով չինական արտադրության նմանատիպ ապրանքներ, ինչը համարվում է անբարեխիղճ մրցակցություն:
Վարույթի ընթացքում պարզվել է նաեւ, որ ,Հեռուստաշուկայիե կողմից 2006 թվականին եւ 2007 թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում ներկրված կենցաղային ապրանքները հիմնականում Չինաստանից են եւ չինական արտադրության: Այսինքն, ապրանքի ծագման վայրի մասին տնտեսվարողը ոչ ճիշտ տեղեկատվություն է հրապարակել:
,Տնտեսական մրցակցության պաշտանության մասինե ՀՀ օրենքով, ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցություն:
Վիճում էին Հայ Կոլայիե համար
Հանձնաժողովի կողմից մեկ այլ վարույթ էլ հարուցվել է ՀՀ Ոստիկանության Կենտրոնացված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊԳՎ) դիմումի հիման վրա: Վարչության պետը գրությամբ դիմել էր հանձնաժողովին` տրամադրելով նյութեր` ,Ֆիրմա Տիգրանե ընկերության կողմից ,Յունիոնե ՍՊԸ-ին պատկանող ,Հայ Կոլաե ապրանքանիշին շփոթության աստիճան նման ապրանքային նշաններով զովացուցիչ ըմպելիքի շշալցման եւ իրացման վերաբերյալ:
Ներկայացված նյութերի հիման վրա հարուցված վարույթի ընթացքում պարզվել է, որ չնայած ,Յունիոնե ՍՊԸ-ն ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում արտոնագրել է ապրանքային նշաններ, որոնց վրա, չնայած ,Հայ Կոլաե հայերեն եւ HAY-COLA անգլերեն բառակապակցությունների առկայությանը, դրանք ինքնուրույն պահպանության օբյեկտներ չեն հանդիսանում:
Բացի այդ, պարզվել է նաեւ, որ ,Ֆիրմա Տիգրանե ընկերության կողմից զովացուցիչ ըմպելիքի արտադրության ընթացքում չի օգտագործվել ,Յունիոնինե սեփականության իրավունքով պատկանող ապրանքային նշանը, ըմպելիքը արտադրվել եւ իրացվել է այլ պիտակներով, որոնց վրա նշվել է արտադրող ընկերության` ,Ֆիրմա Տիգրանիե անունը: Հետեւաբար, Հանձնաժողովի գնահատմամբ, սպառողի մոտ չի կարող առաջանալ շփոթություն` ,Յունիոնիե արտադրանքի նկատմամբ: Վերոհիշյալ հիմնավորումներով հարուցված վարույթը դադարեցվեց:
,Արմենիաե միջազգային օդանավակայաններե ընկերությունը կարող էր տուգանվել
Այսօր նախատեսված էր քննարկել նաեւ ,Արմենիաե միջազգային օդանավակայաններե ընկերությանը տուգանելու հարցը` հարուցված վարույթներից մեկի շրջանակներում պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու համար: ,Հատուկ կապե ընկերության դիմումի հիման վրա Հանձնաժողովը հարուցել է համապատասխան վարույթ` ,Արմենիաե միջազգային օդանավակայաններե ընկերության նկատմամբ:
,Արմենիաե միջազգային օդանավակայաններըե նիստից առաջ տրամադրեց տեղեկատվությունը, որի հետեւանքով հարցը քննարկումից հանվեց: Պահանջվող տեղեկատվության չտրամադրման համար ,Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքը նախատեսում է 500 000 դրամի տուգանք: