Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներարկման արդյունքում գյուղացու 40տ ձմերուկը փչացել է. ո՞վ է մեղավոր (տեսանյութ)

Հասարակություն
dzmeruk

Արարատի մարզի Նոյակերտ գյուղի բնակիչ Արմեն Պողոսյանը հերթական պրոֆիլակտիկ ներարկումից  4 օր հետո ձմերուկի դաշտը հայտնաբերել է վառված: «Դիմել եմ դեղագործին, որ ինձ դեղ տա, տվել ա, բերել ենք տրակտորով սրսկել  եւ 4 օր հետո պարզվեց, որ դեղն այրել է դաշտը»: Մեկ հեկտար հողամասում գրեթե առողջ ձմերուկ չի մնացել: Գյուղապետարանից եկել են ակտ  կազմել ու վնասը գնահատել: «Նվազագույնը 40 տոննա բերք ա փչացել, այսօրվա գներով, որ հաշվում ենք ստացվում է 6 մլն դրամ»,-ասում է Արմեն Պողոսյանը: Արմեն Պողոսյանը ընկերոջ՝ Վարդան Դումանյանի հետ էր նախաձեռնել ձմերուկի մշակումը:  1.5 մլն դրամի ներդրում էին կատարել: «Վարկով վերցրել ենք,  պետությունից  ի՞նչ պիտի ակնկալեմ,  ում պատճառով որ եղել է թող փոխհատուցեն»,-նշեց Վարդան Դումանյանը: Ձմերուկը տարել են փորձաքննության: Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի եզրակացության համաձայն՝ չներարկված ձմերուկները խմդիր չունեն, իսկ ներարկվածները՝ պիտանի չեն օգտագործման: Անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական ծառայության Արարատի մարզային կառույցի ներկայացուցիչները եկել, ուսումնասիրել են դաշտն ու խորհուրդ տվել շարունակել բույսի մշակումը: Արմեն Պողոսյանը վստահեցնում է՝ առաջիկայում հայցով կդիմի դատարան: Դեղ վաճառողի եւ ներարկումն իրականացնողի անունները դեռ չի հրապարակում՝ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով: