«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈԻԶՈՒՄ Է ԳՆԵՐՆ ԻՋԵՑՆԵ՞Լ
Աջակցիր «Ա1+»-ին«ԱրմենՏել» ՓԲԸ-ն դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ֆիքսված հեռախոսակապի գործող սակագների վերանայման հայտով:
Ըստ Կառավարության եւ «ԱրմենՏելի» բաժնետեր «Վիմպելկոմ» ընկերության միջեւ ձեռք բերված համաձայնության, 2007թ. վերջին սպասվում է ֆիքսված հեռախոսակապի շուկայի ազատականացում: Համաձայն գործող լիցենզիայի պահանջների` «Արմենտել» ՓԲԸ-ն մինչեւ շուկայի ազատականացումը պարտավորվում է ներկայացնել առաջարկ` ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների սակագները ամբողջությամբ վերաբալանսավորելու վերաբերյալ, որտեղ այդ սակագները պետք է հիմնված լինեն ինքնարժեքի վրա:
«ԱրմենՏել» ընկերության հաղորդագրության համաձայն` հայտով նախատեսվում է միջքաղաքային եւ միջազգային, ինչպես նաեւ դեպի բջջային ցանց զանգերի սակագների իջեցում, փոփոխություններ բաժանորդային վարձի եւ որոշ այլ սակագների մեջ: Որոշ սակագներ կմնան անփոփոխ:
«Այս առաջարկը հանդիսանում է շուկայի ազատականացման գլխավոր նախապայմանը եւ առաջին քայլերից մեկը: Մենք փորձել ենք գտնել լավագույն տարբերակը: Առաջարկը հիմնված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ քննարկված մեթոդոլոգիայի վրա, որտեղ հաշվի են առնված փաստացի ծախսերը, փաստացի իրացված ծառայությունների ծավալը եւ ծախսերի բաշխման կոնկրետ սկզբունքեր», նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը: