A
A
Կառավարությունը կաջակցի կարկտահարված Ազատանին. նախարար Խաչատրյանը Շիրակում էր (տեսանյութ)
Կարտոֆիլի պահեստ համարվող Ազատանում այս տարի ոչ միայն վաճառելու, այլ նաև տուն տանելու որակյալ բերք չկա: Կարկտահարված դաշտերը չեն վերականգնվի: Շիրակի մարզ այցելած Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը շրջել է դաշտերում, ծանոթացել ստեղծված իրավիճակին: Մեկ շաբաթվա ընթացքում կարվեն հաշվարկներ: Նախարարը վստահեցրել է, որ կառավարության աջակցությունը չի ուշանա: Նախարար Խաչատրյանն այցելել է նաև Գյումրու սելեկցիոն կայան: