A
A
Գյումրիում ավտոկայանատեղիները վճարովի կդառնա՞ն (տեսանյութ)
Դեռ նախորդ տարի Գյումրու ավագանին որոշեց քաղաքի կայանատեղիները սահմանել անվճար: Անգամ պաստառներ փակցվեցին, իրազեկման համար էլ միջոցառումներ կազմակերպվեցին: Սակայն կայանատեղիներն արդեն անօրինական շահագործող անձինք հրաժարվեցին թողնել իրենց աշխատանքը` հիմնավորելով, որ այդ կերպ օրվա հացի խնդիրն են լուծում: Մինչ այսօր էլ Կենտրոնական շուկայի մոտ ու հրապարակի տարածքում կայանատեղիները վճարովի են, հսկիչների արդարացումն էլ նույնն է: