Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան» կուսակցությունը գրանցվեց պետական ռեգիստրում

Քաղաքականություն
Խաչիկ-Ասրյան

Հայրենատե՛ր Հայեր Ուղիղ 28 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի  օգոստոսի 23-ին,  Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն։ Շնորհավորում եմ բոլորիդ՝ Հայաստանի անկախության հռչակման առթիվ։  Ինչպես 1990 թվականի օգոստոսի 23-ը հայ ժողովրդի համար դարձավ Հայաստանի անկախության հռչակման օր, այնպես էլ 2018 թվականի օգոստոսի 23-ը «Հայոց Արծիվների» համար դարձավ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցելու և պաշտոնական գործունեություն իրականացնելու սկիզբ։  Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, պատվախնդի՛ր  Հայեր։   Անսասան հավատով՝ «Հայոց Արծիվներ.  Միանական Հայաստան» կուսակցության նախագահ՝   Խաչիկ Մայիսի Ասրյան