Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալավերդիում նորածին աղջիկների թիվը աճել է (տեսանյութ)

Մարզեր
pI0WmX2fLFQ

Մանկաբարձ-գինեկոլոգ Ռոզա Մաճկալյանի կարծիքով՝ տղամարդկանց մտածելակերպը փոխվել է, նրանք սկսել են գիտակցել, որ առաջին հերթին պետք է կարևորել ոչ թե երեխայի սեռը, այլ առողջությունը: Մաճկալյանը ղեկավարում է Ալավերդու բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժինը: Ասում է՝ նվազել է հղիությունը ընդհատելու խնդրով իրենց դիմող կանանց թիվը: Սելեկտիվ աբորտների թիվը կրճատելու նպատակով Լոռու մարզում իրազեկման տարբեր ծրագրեր են իրականացվում, բայց փողոցում լրագրողի հարցմանը մասնակցած տղամարդիկ պարտադիր են համարել ընտանիքում տղա երեխայի ծնունդը: