Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի օրը մոտ մեկ ամիս ուշ կնշվի

Կարևոր լուրեր Հասարակություն
odapparik3

Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումները տեղի կունենան մեկ ամիս ուշացումով։ Տոնակատարությունները  սեպտեմբերի 29-ի եւ 30-ի փոխարեն կանցկացվեն հոկտեմբերի 20-ին եւ 21-ին: Որոշումը կայացվեց այսօր՝ կառավարության նիստում։ Նախագիծը ներկայացրել  էր Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նման որոշման համար հիմք է հանդիսացել  ինչպես սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, այնպես էլ հոկտեմբերի 7-ից 12-ը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումների  անցկացումը։ Այդ իսկ պատճառով որոշվեց Երեւանի օրը նշել ոչ թե գագաթնաժողովի կայանալուց առաջ, այլ դրանից հետո։