A
A
ՀՔԱՎ. ՌԴ զորքերում կոռուպցիոն դրսևորումները «դուրս են ՀՀ ԱԱԾ-ի իրավասության շրջանակներից». ԱԱԾ պատասխանը
ՌԴ Զինված ուժերի՝ ՀՀ Արտաշատ քաղաքում տեղակայված 2392 զորամասում չարաշահումների և այլ կոռուպցիոն դրսևորումների մասին նախկին զինծառայող Արմեն Մարգարյանի ահազանգի հիման վրա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2018 թ. հուլիսի 25-ին ծառայողական քննություն իրականացնելու և քրեական գործ հարուցելու հարցով դիմել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին և 2018 թ. օգոստոսի 22-ին պատասխան ստացել, որ «դրանց լուծումը դուրս է ՀՀ ԱԱԾ իրավասությունների շրջանակից»:
Նախկին զինծառայողը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ահազանգել էր, որ զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնում նշանակվելիս 718 կգ բենզինի պակասորդ է բացահայտել, որը նախկին պահեստապետը կոծկել է՝ բենզինի տարայի մեջ ջուր ավելացնելով, բայց պակասորդը փորձել են վերագրել Ա. Մարգարյանին:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ