Սփյուռքի նախարարությունն իր կատարած աշխատանքների մասին
Սփյուռքի նախարարության կողմից 2018 թվականի մայիսի 12-ից սեպտեմբերի 18-ը կատարած աշխատանքների մասին (թվերով) 1.ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ Հայապահպանությանն ուղղված 85 միջոցառումներ, որին մասնակցել է 2627 մարդ: 2.ԳՐՔԵՐԻ ԱՌԱՔՈւՄ Առաքվել է 44.965 գիրք, որից Ամերիկա՝ 6.077, ԱՊՀ՝ 15.522, Եվրոպա՝ 14.212, Մերձավոր և Միջին Արեւելք՝ 1.249, Մերձավոր սփյուռք՝ 7.905: 3.ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈւՄՆԵՐ Նշված ժամանակահատվածում, ինչպես Հայաստանում, այնպես էլ օտարերկրյա պետություններում տեղի է ունեցել 99 հանդիպում սփյուռքի հայազգի գործարարների հետ՝ սփյուռքի ներուժի ներգրավման հեռանկարների նպատակով: Բացի այդ աշխարհի տարբեր երկրներից ժամանած 76 գործարարներ դիմել են նախարարություն՝ Հայաստանում ներդրումներ կատարելու վերաբերյալ հարցերով, որից ԱՊՀ՝ 26, Թուրքիա 3, Եվրոպա՝ 27, ԱՄՆ՝ 12, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից՝ 8: 4.ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈւԹՅԱՆ ԱՋԱԿՑՈւԹՅՈւՆ Հայրենադարձության աջակցության և խորհրդատվության հարցերով դիմել են 362 մարդ: 5.ՄՈւՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ Մուտքի արտոնագրեր (վիզա) տրամադրվել են 141 անձանց: 6.ՍՓՅՈւՌՔԱՀԱՅԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ 6.1 Քաղաքացիներից ստացվել է թվով 475 դիմում-առաջարկություն, որից` իրավական հարցերով՝ 15, առողջապահական աջակցություն՝ 149, աշխատանքի տեղավորման՝ 81, սոցիալական խնդիրներով՝ 170, այլ հարցերով՝ 60: Ստացված առաջարկություններից բավարարվել են 211, մերժվել են 18, պարզաբանվել են 246 դիմումներ: 6.2 Նախարարությունում կազմակերպվել է 1548 քաղաքացիների ընդունելություն, այդ թվում 453-ը՝ նախարարի կողմից: Կառուցվածքային ստորաբաժանումներ ընդունելության ներկայացած 1095 քաղաքացիների կողմից բարձրացված հարցերից 150 եղել են իրավական, առողջապահական՝ 287, կրթական՝ 180, աշխատանքի տեղավորման՝ 24, մշակութային՝ 103, սոցիալական՝ 201, համագործակցության 58, ներուժի ներգրավում 15 և այլ բնույթի 77 հարցեր: Բավարարվել է 561 հարց, տրվել է պարզաբանում 534 հարցերի վերաբերյալ: 7.ԾՐԱԳՐԵՐ Սփյուռքի նախարարության կողմից իրականացվել է 3 ծրագիր՝
- «Քայլ դեպի տուն» ծրագրով մասնակցել են 24 երկրից 400 մասնակից: 2. «Արի տուն» ծրագրով մասնակցել են 16 երկրից 156 մասնակից: 3. Համահայկական մշակութային փառատոնին մասնակցել են 11 երկրից 405 մասնակից: