Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժառանգության մասնակցությունը նախախնամություն էր. Րաֆֆի Հովհաննիսյան

Քաղաքականություն
Raffi-1-1

Ժպտալով եւ բարեւելով բոլորին «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Արամ Խաչատրյան համերգասրահի մոտ ողջունեց երեւանցիներին: «27 տարի առաջ այս օրը, ՀՀ ժողովուրդը հանրաքվեի միջոցով, իր գերակշիռ մեծամասնությամբ որոշեց վերականգնել իր պետական ինքնիշխանությունը եւ երկու օր անց, այսինքն՝ Երեւանի ապագա ընտրությունների օրը հռչակվեց Հայաստանի հանրապետությունը: Շնորհավորում եմ»,-իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:  Այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, ամփոփելով ողջ ընթացքը, Րաֆֆի Հովհաննիսյանը  Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների բազմազանությունը օրհնություն համարեց: Իսկ Ժառանգության մասնակցությունը՝ նախախնամություն: «Օրենքի պնդմամբ մեզ ուղեկցեցին դեպի մեր տարբերանշան, դեպի ժառանգություն: Համար 5՝ ժառանգություն, համար 5 Ժառանգություն, որը ներկայացնում է Պարույր Սեւակի 5-րդ եղանակը, որը երեւանցին իր քվեարկությամբ բերելու է: ՀՀ եւ հայ ժողովրդի հինգերորդ եղանակը, որը համազգային ապագա է,  համապետական, համաքաղաքացիական ապագա:  Ժառանգությունը հավատարիմ մնալով իր սկզբունքներին եւ խոնարհությանը, խոստանում է, որ այս ընտրություններից հետո Երեւանի քաղաքապետարանը պատկանելու է բոլորին: