Բացել լրահոսը Փակել լրահոսը
689997691_1399241698906878_8478480083815240136_n
A A
Պաշտոնական

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ կաթնամթերքի արտադրամասում

ՀՀ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները «Ոսկե Սեր» ՍՊ ընկերությանը (Շիրակի մարզ, Արդենիս գյուղ) պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած վերահսկողության ընթացքում արձանագրել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
 
Այսպես՝
- արտադրական շինությունների հատակների մակերևույթների որոշ հատվածներ չեն պահվել նորոգ վիճակում, ինչը թույլ չի տվել հեշտորեն լվանալ և ախտահանել,
- շինության ու սառնարանային պահասենյակի պատերի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների, գործիքների, պարագաների մի մասը կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
✔️ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կաթնամթերքի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:
↘️ «Ոսկե Սեր» ՍՊ ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և կաթնամթերքի արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: