Բացել լրահոսը Փակել լրահոսը
1lurer_10
A A
Պաշտոնական

Երևանում քննարկվել են հայ-հնդկական համագործակցության հեռանկարները

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ, հյուպատոսական, անձնագրային, վիզաների և արտերկրում հնդկական հարցերով քարտուղար Սրիպրիյա Ռանգանաթանի հետ, հայտնում են ԱԳ նախարարությունից։
 
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ բարձր գնահատելով Հայաստանի և Հնդկաստանի երկկողմ հարաբերություններում շարունակաբար զարգացող դինամիկան և գոհունակությամբ արձանագրել բազմակողմ հարթակներում առկա համագործակցության մակարդակը:
 
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային հարցերի շրջանակի շուրջ: ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված գործընթացը: