Բացել լրահոսը Փակել լրահոսը
17780019874142
A A
Պաշտոնական

Կոստանյանը և Դիմիտրովսկին մտքեր են փոխանակել ԵՄ-ի հետ փոխգործակցության խորացման շուրջ

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ և արտաքին առևտրի նախարարի տեղակալ Զորան Դիմիտրովսկիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև քաղաքական երկխոսության խորացման, երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններին: 

Կարևորվել են երկկողմ իրավական շրջանակի ընդլայնումը, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ՏՏ, կրթության ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև եվրոպական ինտեգրման, ԵՄ հետ փոխգործակցության խորացման շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին: