Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջեն կավելանա 1,5 մլրդ դրամով. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-1-1

Առաջիկա երեք ամիսների ընթացքում 1,5 մլրդ դրամ գումար կմուտքագրվի  պետական բյուջե, այսօր հայտարարեց  Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ կառավարության նիստից հետո: «Հայրենիք-Սփյուռք ՊՈԱԿ-ից արդեն 48 մլն դրամի վերադարձ եղել է պետական համապատասխան հաշվին: Արդեն գոյություն ունի ժամանակցույց, որ կարճ ժամանակում մնացածն էլ կվերադարձվի: Խոսքը  «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»  և  «Լուսանշան» ՊՈԱԿ-ների մասին է»: Նա տեղեկացրեց,  որ հաջորդ շաբաթ վարչապետին կներկայացվեն նաև Ագրարային համալսարանի և Էջմիածնի քաղաքապետարանում արված ստուգումների վերաբերյալ տեղեկություններ: Անդրադառնալով իր եւ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հրաժարականի մասին լուրերին, Դավիթ Սանասարյանը նշեց.  «Մենք համառորեն շարունակում ենք մեր պարտականությունները կատարել։ Ես հրաժարականի հիմք չեմ տեսնում: Մենք փոքրուց չենք երազել այսպիսի պաշտոն զբաղեցնել, մեր նպատակն այլ է եղել։ Մենք խնդիր ենք դրել, որ նախորդ իշխանությունները հեռանան, ինչ–որ մասով դրան հասել ենք՝ դուք հիմա նոր կառավարության եք տեսնում, մյուս մասն էլ դեռ կտեսնեք»: