Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեսչական մարմինը կզբաղվի 5 համարի ավտոբուսների խնդրով. նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-2-1

Երեւանի քաղաքապետարանից ահազանգ ենք ստացել,  որ որոշ երթուղիների աշխատանք  խոչընդոտվում է, այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:  «Երթուղային գծերի հսկողությունն իրականացվում է տեսչական մարմնի կողմից, որը նախկինում նախարարության կազմում էր, բայց հիմա ձեւավորվել է մեկ միասնական Տեսչական մարմին, որն այս պահին կազմավորման փուլում է: Հետեւաբար մենք չենք կարող գնալ վարչական ակտ կազմել, այդպիսի լիազորություն չունենք»,-ասաց նա: Նախարարի խոսքով,  պետք է դեռ հասկանան ինդիրները  եւ միջոցներ ձեռնարկեն: Հիշեցնենք, որ N5 երթուղու վարորդները դժգոհում են «Էջմիածին-Երեւան-Էջմիածին» միջմարզային  N203  միկրոավտոբուսային երթուղու աշխատանքից: Այս գիծը սպասարկող տրանսպորտային միջոցները ուղեգիծը Երեւանի ավտոկայարանում ավարտելու փոխարեն հասնում են մինչեւ մետրոյի «Երիտասարդական» կայարան, Աբովյան պուրակ, ինչի պատճառով, ըստ վարորդների, խաթարվում է N5 ավտոբուսային երթուղու  աշխատանքը: Նրանք հավաստիացնում են, որ ավտոբուսներում նկատվում է ուղեւորների նվազում: