ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 20-ին, առավոտյան ժամը մոտավորապես յոթն անց երեսունի սահմաններում աղիների հետ կապված խնդիրների պատճառով Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց էր տեղափոխվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ձեռնարկվել էին անհրաժեշտ բուժմիջոցառումներ, ինչի արդյունքում քաղաքապետի վիճակը գնահատվել էր բավարար, կեսօրին նա դուրս էր գրվել հիվանդանոցից:
Սակայն երեկոյան նրա առողջական վիճակը վատացել է: Վարդան Ղուկասյանին տեղափոխել են Գյումրիի Սամարիթեր հիվանդանոց, որտեղից էլ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ուր եւ ժամը 22:31-ին նրան վիրահատել են: 3 ժամ տեւողությամբ վիրահատությունն անցել է հաջող, վիճակն այժմ գնահատվում է ծանր, բայց կայուն:
«Ցայգ» հ/ը
ք. Գյումրի