Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը երկու լավ լուր է հայտնել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nikol-2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում երկու կարևոր որոշման մասին է հայտնել։ Առաջինը վերաբերում է հիփոթեքային վարկերին։ «Ի աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդրի լուծման, հիփոթեքային վարկերի արտոնյալ պայմաններն ավելի են ընդլայնվում: Եթե նախկինում երիտասարդ ընտանիք էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների գումարային առավելագույն տարիքը 65 էր, ապա այժմ ավելացվել է 5 տարով և դարձել 70 տարի: Այդ ընտանիքները երկրորդային շուկայից, այսինքն ոչ նորակառույց շենքերում կարող են բնակարաններ, տներ ձեռք բերել հետևյալ պայմաններով՝ Երևանում վարկի առավելագույն տոկոսն է ՝ 7.5, իսկ մարզերում կլինի 5.5%: Ըստ էության, տոկոսների էական փոփոխություն ենք ունեցել, խոսքը առավելագույն տոկոսի մասին է, որը ավելի ցածր կարող է լինել, կան բանկերում, որոնք հայտարարել են, որ ավելի ցածր տոկոսով կտան հիփոթեկային վարկեր: Գործող 30 տոկոս կանխավճարը հիմա կարող է լինել 10 տոկոս, եթե առկա է երկրորդ գույքի գրավ կամ բնակարանի արժեքի 20 տոկոսի չափի ապահովագրություն: Ոչ նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերման համար հիպոթեքային վարկի մարման ժամկետը դառնում է 30 տարի, դրանից առաջ այդպիսի բան չկար, իսկ նորակառույց շենքերի համար 20 տարվա ժամկետ կգործի», - հայտարարել է Փաշինյանը: Երկրորդ որոշումը վերաբերում է սահմանամերձ համայնքներում աշնանացանի սուբսիդավորմանը։ «Աշնանացան կատարելու դեպքում մի շարք սահմանապահ համայնքներում գյուղացիները մեկ հեկտար ցանքի համար 60.000 դրամի սուբսիդավորում կստանան, խոսքը մեկից 7 հեկտար ցանքի մասին է», - ասել է վարչապետը: Նա նշել է, որ Հայաստանում աշխատանքը կխրախուսվի, արվելու է ամեն ինչ, որպեսզի  քաղաքացին շահագրգիր լինի աշխատել, խրախուսելու են ոչ թե աղքատությունը, այլ աշխատանքը: