Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՊ-ն չի պաշտպանում Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն Հասարակություն
Piccivcontract

«Քաղաքացիական պայմանագիրը» չի աջակցում Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում։ Տեղեկությունը տարածել է կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն իր ֆեյսբուքի էջում։ Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։ Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։ Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին։