Հեղափոխության շունչը հասցնելու եմ Վայոց Ձոր. նորանշանակ մարզպետ (տեսանյութ)
«Վայոց Ձորի բնակիչները դժգոհ էին, որ նախկին մարզպետ Արագած Սաղաթելյանը հեղափոխությունը չէր հասցրել մարզ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը: «Ես չեմ ճանաչում նախկին մարզպետին, բայց չեմ կարծում, որ հասցրել է ինչ-որ բան անել մի քանի ամսվա ընթացքում: Ինչ-որ առերևույթ բան չենք տեսել նրա աշխատանքից: Հեղափոխությունն արդեն մարզ կհասնի միայն վերաբերմունքի փոփոխությունից, որովհետև ես չեմ պատրաստվում բնակիչներից մեկ քայլ վերև կանգնել, բոլորի հետ հավասար եմ»,- նշեց նա: Տրդատ Սարգսյանն առանց երկար մտածելու, միանգամից է ընդունել մարզպետ նշանակվելու առաջարկը: «Ես առաջարկ ստացա մարզպետ նշանակվելու, որպեսզի հեղափոխության շունչն ու հեղափոխությունը հասնի Վայոց Ձոր, և բնակիչներն իրենց կյանքի վրա զգան այդ փոփոխությունները»: