Շիրակի դատախազը հայտնում է մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման աճի մասին (տեսանյութ)
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճը անցնող տարվա համեմատությամբ մարզում կրկնապատկվել է: Այս մասին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած հերթական մարզխորհրդի նիստի ժամանակ արձանագրել է մարզի գլխավոր դատախազ Կարեն Գաբրիելյանը: Կարևորելով այն հանգամանքը, որ մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքեր են հայտնաբերվել, նա միաժամանակ ցավով է անդրադարձել դրանց: Երկրում որդեգրված քաղաքականությունը համայնքապետերին ևս մեկ անգամ հիշեցնելուց հետո, դատախազը հստակեցրել է՝ համայնքապետերի կողմից կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների հայտնաբերման դեպքում կպատժվեն խստագույնս: Իսկ հիմնավոր փաստեր ունենալու դեպքում դատախազությունը ժամանակավորապես կդադարեցնի համայնքապետերի լիազորությունները: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում