ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՄարտունու մշակույթի պալատում այսօր կայացավ Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ, ԲՀկ ներկայացուցիչ Նվեր Պողոսյանի հանդիպումը տարածաշրջանի համայնքապետերի եւ պետական -հասարակական այլ կառույցների ներկայացուցիչների հետ:Հադիպումը ճանաչողական բնույթ էր կրում:Նախ նորանշանակ մարզպետին ներկայացրեց փոխմարզպետ Ա.Ղուկասյանը:
Նվեր Պողոսյանը ծնվել է 1957թ-ին,արմատներով Սեւանի շրջանի`Գեղամավան գյուղից է:28 տարի աշխատել է ոստիկանության համակարգում,Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում առաջադրվել է ԲՀկ-ի կողմից`ձեւավորված կոալիցիայի քաղաքական համաձայնությունների արդյունքում:
«Նախագահի եւ վարչապետի կամքով,իրենց ցանկությամբ նշանակվել եմ մարզպետ Գեղարքունիքում »,-նշեց Ն.Պողոսյանը:Եւ ավելացրեց որ ինքը եկել է,որ աշխատեն միասին:
«Նոր կողքից ասացին`եկել են շուտ-շուտ գնացել են.ես շուտ չեմ գնալու,իրար հետ աշխատելու ենք,իրար ցավերը հոգալու ենք..»,-ասաց նա եւ խոստացավ առանձին-առանձին լինել յուրաքանչյուր համայնքում,ինչպես նաեւ հիվանդանոցում,դպրոցներում եւ այլ հաստատություն-ներում, իր աչքով տեսնել գյուղն ու գյուղացուն, զրուցել նրա ցավերի շուրջ: Ն. Պողոսյանը նաեւ նշեց, թե ինքը խաբել չի կարող,եթե հնարավոր է` կասի ու կանի, եթե ոչ` «ոսկե սարեր» չի խոստանա:
Մարզպետը նաեւ պատասխանեց ներկաների հարցերին,որոնց մեջ առաջնահերթ լուծման կարիք ուներ, հատկապես, ջրհեղեղի հետեւանքով տուժած համայնքներին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության, բնակիչների կրած վնասի փոխհատուցման խնդիրը:
«Հանձնաժողովն աշխատել է, ցուցակները կազմված են, դրանց կեսն արդեն իսկ ուղարկված է, կեսն էլ այսօր երեկոյան ուղարկելու եմ կառավարություն»,- հարցին ի պատասխան նշեց Ն. Պողոս-յանը: Իսկ ահա, ըստ Ծակքարի համայնքապետ Գվիդոն Ավետիսյանի, վնասի չափերը ճշգրտող հանձնաժողովն իրենց գյուղ չի եկել
Մարզպետին ուղղվեցին նաեւ հարցեր` նոր աշխատատեղերի ստեղծման, ներհամայնքային եւ միջհամայնքային ճանապարհների կառուցապատման, ոռոգման ու խմելու նոր ջրագծերի կառուցման, հանրակրթական դպրոցների շենքային-գույքային պայմանների բարելավման վերաբերյալ: Մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Սաշա Գինոյանն էլ մարզպետի ուշադրությունը հրավիրեց համայնքների շահագործմանը հանձնված խմելու ջրամատակարարման, ինչպես նաեւ ջրահեռացման համակարգերի «անմխիթար վիճակին», ինչը վարակի բռնկման պատճառ կարող է դառնալ` նկատի ունենալով,որ նման համաճարակի դեպքեր արդեն իսկ գրանցվել են: Այդ առնչությամբ վերջինս նաեւ բնապահպանական խնդիր առաջ քաշեց` նկատելով, որ մաքրման կայանների բացակայության պայմաններում կեղտաջրերը լցվում են Սեվանա լիճ,ինչը եւս համաճարակի պատճառ կարող է դառնալ:
Հարցադրումներից մեկն էլ վերաբերում էր Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկ ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներում բնակչությանը ներգրավելուն եւ հանված ծառերը որպես վառելափայտ նրանց տրամադրելու հնարավորությանը: Սրան արձագանքեց հանդիպմանը ներկա գտնվող «Սեւան» ազգային պարկի ներկայացուցիչը` հավաստելով, որ,թեեւ մրցույթով այդ աշխատանքներն իրականացնելու իրավունքը տրվել է մեկ կազմակերպության,սակայն բնակչությանը,դիմելու դեպքում, պատրաստ են անվճար համապատասխան տարածք տրամադրել` մաքրման համար:
Հարցադրումներն ավելի շատ մարզպետին ուղղված կոչեր էին հիշեցնում` առաջիկա գործունեությունն ուղենշելիս հաշվի առնելու ակնկալիքով:
Վրույր Մալխասյան
«Զանգակ» ՀԸ