Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ անդամատոմսեր՝ ուսխորհրդի չհրկիզվող պահարանում (տեսանյութ)

Հասարակություն
333333333333333-1

ԵՊԼՀ Ռեստարտ նախաձեռնության անդամները, բացելով ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանը, այնտեղից գտել են ՀՀԿ֊ի անդամատոմսեր։ Նախաձեռնության ֆեյսբուքյան էջում նշվում է. - ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհուրդը, ամենայն հավանականությամբ, ծավալել է կուսակցական գործունեություն` խախտելով ապակուսակցականության սկզբունքը։ Սույն դեպքի առթիվ քննադատական մեկնաբանություններից զերծ ենք մնում, քանի որ բոլորիս է հայտնի` ինչով են զբաղվել նախկինում ուսանողական նմանատիպ կառույցները։  Ուսանողական կառույցների տոտալ առողջացումը շարունակվում է։ Հավելենք` առաջիկայում տեղի են ունենալու ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նոր ընտրություններ ԿԳՆ֊ի կողմից հաստատված նոր կանոնադրությամբ։