A
A
Կարծում եմ՝ ես նոր Հայաստանի կողմնակից եմ. Հունան Պողոսյան (տեսանյութ)
Այսօր կառավարության արտահերթ նիստից առաջ Ոստիկանության պետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանը, որը նշանակվելու է Սյունիքի մարզպետ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ սպասում էր որեւէ պաշտոնի նշանակմանը. «Կոնկրետ մարզի մասով ոչինչ չեմ կարող ասել, բնականաբար ինչ-որ բաներ սպասում էի, կարծում եմ՝ ես նոր Հայաստանի կողմնակից եմ»: Անդրադառնալով իր նշանակման ուղղված քննադատություններին, ասաց, որ առանց քննադատության անհնար է: «Դե դրանք ստրկամիտ մարդիկ են, էդպես կարող են մտածել: Ես ծառայելով օրենքին՝ ծառայել եմ ժողովրդին»,-ասաց Սյունիքի մարզպետի թեկնածուն։ Չնայած աշխատանքային անփորձությանը, Հունան Պողոսյանը խոստացավ փորձել աշխատել ՏԻՄ մարմիններում։