Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է. Շարմազանով

Քաղաքականություն
sharmazanov

«Ա1+»-ն իրազեկել է, որ բողոքի ակցիա են իրականացնում Ալավերդու պղնձաձուլականի աշխատակիցները՝ փակելով միջպետական ավտոճանապարհը։ Իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ փախնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ դիմելով վարչապետին։   Հարգելի պարոն Վարչապետ Հայտնի է, որ Ալավերդի քաղաքը ստեղծվել է որպես պղնձաձուլական կենտրոն և առնվազն վերջին 2,5 հարուրամյակի ընթացքում եղել է մեր երկրի հանքարդույնաբերության կենտրոններից մեկը: Ալավերդու բնակիչների հիմնական մասի ապրուստը ուղղակիորեն կապված է եղել Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի հետ: Այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանի շուրջ 650 աշխատակիցներ փաստացի կանգնած են իրենց ընտանիքների հանապազօրյա հացը վաստակելու վտանգի առջև: Այսօրվանից տեխնիկապես չի աշխատում Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Որպես ալավերդցի` կոչ եմ անում Ձեզ, հանձնարարել` անել հնարավորինն ու անհնարինը, որպեսզի Ալավերդու պղնձաձուլարանը շարունակի աշխատել: Հակառակ պարագայում՝ 650 ընտանիք կարող են բռնել արտագաղթի ճամփան: Պատրաստ եմ ուժերիս ներածին չափով փորձել օժանդակել կառավարությանը խուսափելու գործարանի վերջնական փակումից:  Ալավերդու պղնձաձուլարանի փակումը անթույլատրելի է և հղի է լուրջ հետևանքներով: Այս պայքարում ես լինելու եմ  իմ համաքաղաքացիների կողքին: