A
A
Լիազորված չեմ ներկայացնել Արցախի կարծիքը. Փաշինյան (տեսանյութ)
ԱԺ-ումելույթ ունենալով որպես ՀՀ վարչապետի թեկնածու՝ Նիկոլ փաշինյանը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին։ Պատասխանելով Արցախի խնդրի վերաբերյալ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կրկնեց, որ որևէ իշխանություն չի կարող թաքուն լուծել Արցախի հարցը, որ վճռական նշանակություն ունի ժողովրդի կարծիքը։ Փաշինյանը նաև կրկնեց, որ ինքը պատրաստ է բանակցել Հայաստանի անունից և լիազորված չէ բանակցել Արցախի անունից։