Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր կյանք՝ նորկյանքցի տարեցների համար (տեսանյութ)

Մարզեր
1540918015_nor-kyanq

Շվեյցարիայի եւ Մոնակոյի Կարմիր խաչի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի մասնաճյուղի աջակցությամբ Նոր Կյանք գյուղում բացվել է «Առողջ երկարակեցության կենտրոն»: Շենքը վերանորոգվել է «Համայնքային մասնակցային աշխատանք եւ ակտիվ երկարակեցություն» ծրագրի շրջանակներում ստեղծված նախաձեռնող խմբի կողմից: Խմբի անդամները՝ համայնքի 32 ակտիվ տարեցներն այստեղ կկարողանան կյանքի կոչել իրենց նպատակները՝ կապված համայնքի հետ: Հայկական Կարմիր Խաչի ՇՄ մասնաճյուղի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, նրանք այլեւս ստիպված չեն լինի տանը նստել, այստեղ կվերադառնան ակտիվ կյանքին: Ավելին՝ Ցայգ ՀԸ տեսանյութում