ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 5-ից 14-ը Մարտունիում կանցկացվի շախմատի միջազգային մրցաշար: Նման կարգի մրցաշար այստեղ առաջին անգամ է կազմակերպվում: Մասնակցելու են 6 երկրների մի շարք բարձրակարգ շախմատիստներ. Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, Արման Փաշիկյանը եւ միջազգային կարգի վարպետ Ավետիք Գրիգորյանը: Վրաստանը կներկայացնի հայազգի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: Մասնակիցների թվում են նաեւ գրոսմայստեր Բարտելոմե Մաչեյան (Լեհաստան), միջազգային կարգի վարպետներ Յուրի Վովկը(ՈՒկրաինա), Լաո Չաո Բեն (Չինաստան) եւ Ջի Էն(J.N.) Գոբալը (Հնդկաստան):
Վաղը` հուլիսի 5-ին , Մարտունու «Տիգրան Մեծ» հյուրանոցային համալիրում կկայանա մրցաշարի հանդիսավոր բացումը, որից հետո մարտունեցի շախմատասերները հնարավորություն կստանան հետեւել շախմատային աշխարհի հեղինակությունների մրցապայքարին:
Վրույր Մալխասյան
\Մարտունու «Զանգակ» ՀԸ\