Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանն ամոթալի է համարում իր որդու զինծառայության հետ կապված կեղծ լուրերի հրապարակումը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol

Կառավարությունում հրավիրված ասուլիսում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների զավակների, մասնավորապես, Սուրիկ Խաչատրյանի որդու հետ զինծառայության մասին հարցին ասաց. «Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ այս պահին ծառայում են բանակում, ներառյալ իմ որդին: Լուրեր էին տարածել, թե իմ որդու համար Ստեփանակերտում առանձնատուն է կառուցվում, իբր նա այնտեղ բնակվում է բնակարանում: Ամոթալի եմ համարում նման լուրերի հրապարակումը, որովհետև գիտեմ, որ այդ լուրերի հեղինակները գրում են բացարձակ ստի մասին: Ես էլ եմ ժամանակին ազատվել զինվորական ծառայությունից, դրա վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ եմ տվել: Դա տեղի է ունեցել 1991 թվականին ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որովհետև երկու եղբայրների ծառայության պարագայում երրորդ եղբայրն ազատվում էր զինծառայությունից»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը, հավելելով, որ  բարձրաստիճան պաշտոնյաների զավակների զինծառայությունից խուսափելու հետ կապված բոլոր դեպքերին չի տիրապետում: «Այնքան շատ բաներ կան ուսումնասիրելու, բոլոր դեպքերում իմ պատասխանը նույնն է, կոռուպցիայի դեմ կոմպրոմիս չի լինելու: Եղել են դեպքեր, երբ դիմել են տարկետում ստանալու համար, օրինակ՝ արվեստագետների կողմից: Նման դեպքեր վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից չեն եղել»,- ասաց կառավարության ղեկավարը: