Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլուխը պատով են տալիս. Անդիաս Ղուկասյանը՝ ՀՀԿ-ի մասին (տեսանյութ)

Հասարակություն
Andrias

Սպասե՞լ  գաղափարական բանավեճ նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով քարոզարշավն ավելի շատ էմոցիոնալ ֆոնի վրա է լինելու: Նրա գնահատմամբ՝  յոթերորդ գումարման ազգային ժողովը նախորդներից լավն է լինելու. «Այն էլ ավելի լավ կլիներ, եթե նոր ԸՕ-ն ընդունվեր: Որոշ կուսակցություններ ապավինում են իրենց անհատների անհատական ազդեցության, խնամի-ծանոթների, բարեկամների վրա»: Լևոն Բարսեղյանը կանխատեսում է՝  ընտրություններին քաղաքացիների  մասնակցությունը նման կլինի Երևանի ավագանու ընտրություններին: Իսկ կլինի՞ սև ու սպիտակի բաժանում։ «Համաձայն չեմ այն մտքին, որ սևերի ու սպիտակների կռիվ է լինելու, եթե կոնտրաստը խտացնենք, կարող ենք ասել բարեփոխումների կողմնակիցներ և դրան դիմադրող ուժեր կլինեն»,- ասում է Լևոն Բարսեղյանը: Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը մեկնաբանում է Հանրապետականի՝ միակ ընդդիմությունը լինելու հայտարարությունը. «Ժողովրդական  ասացվածք կա՝ գլուխը պատով են տալիս: Այդ կուսակցությունը մեր հասարակության մեջ ընկալվում է որպես քրեական ռեժիմը սպասարկած ուժ»: