ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 10-ին Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում մահացել է Ախալքալակի Բեժանովա գյուղի բնակիչ երկու տարեկան Ռուստամ Խաչատուրի Պալյանը:Երեխայի մահվան պատճառն է եղել ինֆեկցիոն տոքսիկ շոկը, որն էլ հանգեցրել է օրգանների մասսայական անբավարարության եւ սրտի կանգի:
Բժիշկները հստակ չեն կարող ասել երեխան թունավորված է եղել, թե ոչ: Ըստ բժիշկների`հարազատները նշել են, որ 10 օր առաջ երեխան սունկ է կերել: Բժիշկ Կուրղինյանը նշել է, որ երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, դիագնոզվել է ինֆեկցիոն տոկսիկ շոկ, երեխան գիտակցություն չի ունեցել, որեւէ ռեակցիայի չի պատասխանել:Հիվանդանոցում երեխայի վիճակը չի բարելավվել ու նույն օրն էլ մահացել է:
Ավելացնենք, որ մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հարազատները նշեցին, թե երեխան հիվանդանոց է բերվել գիտակից վիճակում, պարզապես օգնությունը ժամանակին չի ցուցաբերվել: Բժիշկ Կուրղինյանը հաստատեց, որ օգնություն, իրոք,ժամանակին չի ցուցաբերվել, սակայն ծնողների կողմից: Նրա խոսքերով, երեխան ուշ է բերվել հիվանդանոց:
«Ըստ ծնողների` երեխան ծանր վիճակում է եղել տասը օր, նրանք բժշկի չեն դիմել, տնային պայմաններում են փորձել բուժել, մեզ մոտ բերել են մահամերձ վիճակում»,-ասել է նա:
Գյումրի, «Ցայգ» հ/ը