Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՕՏԱՐ» ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ԴԵՌ ԿՄՆԱ

Մշակույթ

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը դեռեւս «չի ազատվի» 15 տարի շարունակ թանգարանի աշխատանքին խոչընդոտող ամերիկահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի հավաքածուից: Մի քանի օր առաջ թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը «Ա1+»-ի թղթակցին ասել էր,որ հավաքածուն, բավականաչափ տարածք զբաղեցնելով, հնարավորություն չի տալիս ցուցադրություն կազմակերպել:

«Քանի որ հավաքածուն ծվարելու այլ տեղ չունի, ի պահ է տրվել թանգարանին: Ներկայումս նախարարությունը փնտրում է համապատասխան տարածքներ, սակայն այս պահին դրանք չկան»,- «Ա1+»-ին ասաց Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը` ստույգ ժամկետ չնշելով:

Թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ հասունացել է տարածքը ազատելու պահը, քանի որ խոստացված 3 տարին արդեն դարձել է 15 տարի: