Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տնտեսություն

ԱրմենՏելը սկսել է նոր` ADSL (Asymmetric Digital Subscriber Line - Ասիմետրիկ թվային բաժանորդային գիծ) ծառայության մատուցումը Երեւան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին: Երեւան քաղաքի 30 ԱՀԿ-երի 22/26/27, 23/24/28, 39, 36, 42/46, 43/45, 44/48, 52/54/56/58, 53, 55/57, 63/64/66, 72/73/74, 61/62, 65 բաժանորդներ կարող են օգտվել ADSL ծառայությունից, որն ապահովում է անհամեմատ բարձր արագություն` մինչեւ 4 Mb/վ, եւ որը թույլ է տալիս չզրկվելով հեռախոսագծի օգտագործման հնարավորությունից, միաժամանակ ունենալ բարձր արագության Ինտերնետ կապ:

Տեղադրելով համապատասխան ADSL մոդեմ եւ բաժանիչ սարք, սովորական հեռախոսագիծը կարելի է փոխել ADSL հեռախոսագծի, որը եւ թույլ կտա միեւնույն հեռախոսագծով միաժամանակ ստանալ եւ տվյալների եւ ձայնի ընդունման-փոխանցման հնարավորություններ:

ADSL-ի կարեւոր առավելություններից է նաեւ այն, որ ծառայությունից կարող են օգտվել ինչպես թվային այնպես էլ անալոգային կայանի բաժանորդները: