Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարոզարշավը մեկնարկեց

Կարևոր լուրեր Քաղաքականություն
qarozarshav

Այսօր մեկնարկում է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրության քարոզարշավը, որը կշարունակվի 12 օր։ Քարոզարշավի կարճ ընթացքը պայմանավորված է նրանով, որ ընտրությունն արտահերթ է, և կարճ ժամանակահատված է հատկացված բոլոր նախապատրաստական միջոցառումներին։ Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2017-ի ապրիլի 2-ի ընտրության ժամանակ քարոզարշավին հատկացված էր 27 օր՝ մարտի 5-31-ը ներառյալ։ Արտահերթ ընտրություններում պատգամավորական առնվազն 101 մանդատի համար պայքարում են 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրապայքարի մեջ են հետևյալ քաղաքական ուժերը. ՀՀԿ Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցություն ՀՅԴ «Իմ քայլը» դաշինք, որի կազմում են 2 կուսակցություն՝ ՔՊ և «Առաքելություն «Լուսավոր Հայաստան» կուսակցություն Քրիստոնեաժողովրդական վերածնունդ կուսակցություն Ազգային առաջընթաց «Մենք» դաշինք, որի կազմում են 2 կուսակցություն՝ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» ՕԵԿ Սասնա ծռեր համահայկական կուսակցություն ԲՀԿ Մենք 12 օր շարունակ կլուսաբանենք այս քաղաքական ուժերի նախընտրական հանդիպումները։ Քաղաքական ուժերի համարներն ընտրված են վիճակահանությամբ։ Յուրաքանչյուր քաղաքական ուժին հատկացված է տվյալ համարի քվեաթերթիկը (վերևում քաղաքական ուժերը թվարկված են ըստ իրենց համարների հերթականության)։ Ընտրողը պետք է ծրարի մեջ դնի այն քաղաքական ուժի քվեաթերթիկը, որին կողմ է։ Տվյալ ընտրատարածքի՝ տվյալ քաղաքական ուժի ռեյտինգային թեկնածուների անունները քվեաթերթիկի դարձերեսին են՝ հարկավոր է նշում անել այն թեկնածուի անվան դիմաց, ում օգտին քվեարկում ենք։