Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լուսավոր Հայաստանը» խոստանում է կառուցել երազանքի Հայաստան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
mane

«Լուսավոր Հայաստան» կուսակցության երևանյան քարոզարշավը մեկնարկեց Նոր Նորքից՝ Գայի արձանի մոտից: Ընտրողների հետ այսօր հանդիպեցին պատգամավորի թեկնածուներ Մանե Թանդիլյանն ու Գեւորգ Գորգիսյանը, կուսակցության ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը: Մանե Թանդիլյանը, դիմելով քաղաքացիներին, ասաց, որ ընտրություն պետք է կատարվի հնի եւ նորի միջեւ: «Սիրելի հայրենակիցներ, այսօր պաշտոնապես սկսվում է դեկտեմբերի 9-ին տեղի ուենալիք  ԱԺ քարոզարշավը: Մենք միշտ եղել ենք հասանելի, այսօր դուք ունեք հնարավորություն ձեր ձայնը, ձեր վստահության քվեն տալու «Լուսավոր Հայասատան» կուսակցությանը, որով մենք կկարողանանք էլ ավելի բարձր հարթակներից ու ամբիոններից հնչեցնել ձեր խնդիրները»: Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ  Հայաստանում իրողություն է փոխվել եւ միասին պետք է սկսել կառուցել այն Հայաստանը, որի մասին երազել ենք: «Հետհեղափոխական առաջին ընտրություներին դուք պատմական առաքելություն ունեք՝ ձեւավորելու այն քաղաքական ուժերին, ովքեր այսուհետ կառուցելու են Հայաստանը՝ դարձնելով այն երազանքի պետություն: Մեր առաքելությունն է՝ մարդը, մեզ համար մարդը գերակա արժեք է, մեզ համար մարդու պատիվը, արժանապատվությունն ու բարեկացությունը այն սկզբունքներն են, որով մենք կերտելու ենք մեր պետությունը»,-ասաց Թանդիլյանը: