Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ»

Մարզեր

Դեռեւս մայիսի 20-ին Գյումրի քաղաքի 12-ամյա բնակիչ Ռոբերտ Նորայրի Սիմոնյանի անհետ կորած լինելու կապակցությամբ Շիրակի մարզային դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Շիրակի մարզի դատախազության դատախազ Արմեն Պետրոսյանը մեր աշխատակցի հետ զրույցում նշել է, որ Ռոբերտ Նորայրի Սիմոնյանի բռնի մահվան մասին շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

ՇՄ Դատախազության դատախազ Արմեն Պետրոսյանի խոսքերով նշանակվել է դատա-բժշկական եւ պայթյունա-տեխնիկական փորձաքննություն, որի կատարումից հետո նոր հնարավոր կլինի պարզել մահվան պատճառը եւ այն հարցին կարող ենք պատասխանել, թե ինչ տեսակի ռազմամթերք է օգտագործվել տնակում եւ ինչն է հանդիսացել պայթյունի պատճառը: Նա նշել է նաեւ, որ բռնության հետքեր դիակի վրա չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ 12-ամյա Ռոբերտ Սիմոնյանը կորել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ մարզապետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանների որդիների «ռազբորկայի» օրը: Գյումրի, «Ցայգ»