ԴԻՄՈՐԴՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի Գյումրու 3 պետական ԲՈՒՀ-երում նախորդ տարիների համեմատ զգալիորեն ավելացել է դիմորդների թիվը: Գերակշռում են հատկապես պետական մանկավարժական ինստիտիտուտ դիմողները: Եթե անցյալ տարի 27 մասնագիտությունների գծով հատկացված 496 տեղի համար դիմել էր 869 դիմորդ, ապա այս տարի 28 մասնագիտությունների գծով հատկացված 736 տեղի համար դիմել է 1033 դիմորդ: Նրանցից 23-ը հարցազրույցով ընդունված դիմորդներն են: ԳՊՄԻ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Սամվել Սիմոնյանի հայտեր ներկայացվել են ավելի շատ անգլերեն, ֆիզդաստարակության, ինֆորմատիկայի, նաեւ պատմության բաժիններում:
Եթե անցյալ տարի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ 11 մասնագիտությունների գծով հատկացված 197 տեղի համար դիմել է 180 դիմորդ,ապա այս տարի 12 մասնագիտությունների գծով հատկացված 215 տեղի համար ստացվել է 236 դիմում: 32 շրջանավարտ արդեն ընդունվել է բուհի հենակետային «Տեմպ» վարժարանից:
Իսկ ինչ վերաբերում է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղին, ապա այստեղ գերակշռում է ֆինանսներ եւ վարկ մասնագիտությամբ դիմողների թիվը: Եթե անցյալ տարի այս բուհում դիմորդների թիվը 101-ն էր, ապա այս տարի 3 մասնագիտությունների գծով հատկացված 65 տեղի համար կմրցի 131 դիմորդ:
Ըստ ԵՊՏԻ Գյումրու մասնաճյուղի ընդունող հաձնաժողովի պատասխանատու քարտուղար Անդրանիկ Սարգսյանի` ի տարբերություն նախորդ տարվա այս տարի նկատվել է մոտ 30 տոկոսով աճ: Դիմորդների թվի ավելացումը պատասխանատուները բացատրում են այն հանգամանքով, որ դիմողները հիմնականում 1990թ-ի ծնվածներն են, իսկ այդ տարի, ըստ վիճակագրության, ծնելիության բաձր ցուցանիշ է գրանցվել:
«Ցայգ» հ/ը
ք. Գյումրի