Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախընտրական պաստառները՝ օրենքի խախտումով (տեսանյութ)

Քաղաքականություն
cayg

32/32 ընտրական տեղամասը ժամը 10-ի դրությամբ ունեցել է 66 ընտրող, որոնցից 2-ն առաջին անգամ էին մասնակցում ընտրություններին: Ինչպես եւ հայտարարված էր, առաջին անգամ ընտրություն կատարելու դեպքում քաղաքացին ստանալու էր կրծքանշան: Ընտրատեղամասում դա ուղեկցվեց հանդիավոր կերպով: Ըստ գործող կանոնակարգի, ընտրության օրը չի թույլատրվում փակցնել նախընտրական պաստառներ, այն էլ տեղամասային կենտրոնների հարակից տարածքներում: Սակայն 32/32 ընտրատեղամասի հարակից տարածքում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական պաստառները շարունակում էին զբաղեցնել իրենց տեղերը: Նույն իրավիճակն էր նաեւ 32/31 ընտրատեղամասում: Այստեղ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով, մինչ տվյալ պահը խախտումներ չեն արձանագրվել:Սակայն ինչպես արձանագրել է մեր նկարահանող խումբը, քվեախցիկից 5 մետր հեռավորության վրա գտնվող դուռը, որից կարելի էր տեսնել քաղաքացու կատարած ընտրությունը, կիսաբաց էր եւ ի տարբերություն մյուս դռների կնիքված չէր: