Քվեարկել եմ հանուն հողի ու հայի. Արմեն Ռուստամյան
Աջակցիր «Ա1+»-ին«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ցուցակի 1-ին համար Արմեն Ռուստամյանը քաղաքացիական պարտքը կատարեց 3/23 ընտրատեղամասում:
«Քվեարկել եմ մեծ հույսով ու հավատով, հանուն մեր երկրի ապագայի, հանուն՝ հայի ու հողի»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա:
Ըստ Ռուստամյանի՝ Դաշնակցությունը խորհրդարան անցնելու հնարավորություն ունի: Մինչդեռ, ըստ «Գելափ ինթերնեյշնլ»-ի հարցումների ՀՅԴ-ն ստանալու է 1, 2%:
«Մեր տպավորությունը բացարձակապես չի համապատասխանում այդ հարցումների տրամաբանությանը, ուղղակի ծիծաղելի թվեր են ասում»:
ՀՅԴ-ն վճռական է տրամադրված, այլևս որևե կոալիցիայի մաս չեն կազմելու:
«Մենք չենք ունեցել վճռական խոսքի իրավունք, մեր ծրագրերը որդեգրել են, բայց դրանք կիսատ են իրականացրել: Եվ մենք այլևս այդ նույն ճանապարհը չենք որդեգրի»,- շեշտեց Ռուստամյանը:
Ռուսատմյանն անդրադարձավ նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը: Դաշնակցությունը զերծ է մնում որևէ մեկնաբանություն տալ այդ առթիվ, թողնելով այդ գործը իրավապահների աշխատանքին, բայց ուշիուշով հետևելու է գործընթացին: