Աշոտյանը զայրացրել է Թանկյանին (տեսանյութ)
Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը զայրացել է՝ կարդալով ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի գրառումը, «թե ընտրություններին պատրաստվելու բավական ժամանակ չեն ունեցել՝ երկիրը 20 տարի թալանելուց հետո»։ Նա նշել է, որ ուրախ է,ո ր Ռոբերտ Քոչարյանը կրկին բանտում է.« Նախագահները, որոնք իրենց պաշտոններն օգտագործում են անձնական եւ ոչ թե երկրի շահերի համար՝ այդպիսով միլիարդատերներ դառնալով, կոռումպացված են»: Իսկ ընդհանրապես նա ուրախ է. «Հայաստանի իր քույերի ու եղբայրների համար, որոնք խորհրդարանական ընտրություններին են գնում տարվա սկզբին քայքայիչ, անարդար, կոռումպացված ռեժիմից ազատվելուց հետո»: Արմեն Աշոտյանի պատասխանը Ցավում եմ, որ մեր երկրի անունը մշակութային ոլորտում բարձր պահող Սերժ Թանկյանը անպատասխանատու արտահայտություններ է անում Սերժ Թանկյանը այսօր անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող արտահերթ ընտրություններին ու, չգիտես ինչու, որոշել է իր հուզական ստատուսում մեկնաբանել իմ խոսքերը։ Սե՛րժ, ինչքան էլ դու լինես հայտնի ու սիրված, ինչքան էլ լինես մեր երկրի անունը բարձր պահող, միևնույն է օրենքով դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար։ Երբ դու նշում ես, որ «20 տարի երկիրը թալանելուց հետո Աշոտյանը գրում է, թե քարոզարշավի ժամանակը քիչ է», դու հանցագործության մասին ակամայից կամ մտածված հաղորդում ես տալիս, ինձ անվանական մեղադրանք առաջադրում, որին, հուսանք, ՀՀ ոստիկանությունը կարձագանքի, հակառակ դեպքում վերջնականապես կփաստվի, որ մեր երկրում իսկական ընտրովի արդադատություն է։