A
A
2 ՏԱՐԵԿԱՆ ՓՈՔՐԻԿԸ ԽԵՂԴՎԵԼ Է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ժամը մոտավորապես 17-ի սահմաններում Գյումրիի Վարդբաղի լողավազանում խեղդվել է 2-ամյա Արեն Ապրեյանը:
Երեանաբնակ գյումրեցի Ալիսա Ապրեյանը երեխայի հետ հանգստանալու նպատակով եկել է Վարդբաղ` հանգստանալու: Մայրն ու իր մտերիմը զրուցել են նույն տարածքում գտնվող տնակում, իսկ երկամյա Արենը խաղացել է բակում:
Հայտնվելով ուշադրությունից դուրս` երեխան մոտեցել է ջրավազանին ու ընկել դրա մեջ: Շտապ բուժօգնության աշխատակիցներն հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին ասել են, որ երեխան մահացած է: Հիվանդանոցում արդեն արձանագրվել է նրա մահը:
Գյումրի, «Ցայգ»