Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի հարցում նորություն չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
pashinyan-nikolay

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում հանդիպում է «ՆերՈւժ» ինտերակտիվ սթարթափ ծրագրի մասնակիցներին:  «Արցախի հարցում նոր բան չկա»,- լրագրողների հետ զրույցում ասում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ակտիվությունն այնքանով է, ինչքանով դուք տեսնում եք, և այդ ակտիվությունը կարող ենք համարել վերջին 25 տարում եղած ցածրից մի քիչ բարձր: Իսկ Անջեյ Կասպրշիկի այցերն էլ պարբերաբար բնույթ են կրում, դրանց մի մասը չեն էլ լուսաբանվել նախկինում, քանի որ խիստ աշխատանքային բնույթ են կրել, հավելում է վարչապետի պաշտոնակատարը: Իսկ հիմա ինքը հանձնարարել է լուսաբանել բոլոր շփումները: «Երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, որը լավատեսական էլեմենտ է պարունակում իր մեջ, ինձ զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածն այն է, թե այստեղ դավադրություն կա: Իսկ ինչո՞ւ այնպիսի կանխավարկած չկա, որ գուցե ՀՀ կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այդքան թափանցիկ չի եղել, որքան ներկայիս կառավարությունը: Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բոլոր հարցերին տեղում տրվել են կոնկրետ և սպառիչ պատասխաններ: «Ես ասել եմ, որ բավարարված եմ այդ խոսակցությունից: Հիմա էլ եմ հաստատում, որ բավարարված եմ և այդ խոսակցությունն իմ կողից շարունակելու անհրաժեշտություն չեմ գտնում: Հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր բավարարված չեն, և բավարարվելու համար դեռ երկար խոսեն այդ մասին»: Անդրադառնալով Լուկաշենկոյի այն արձագանքին, թե ինո՞ւ նա չի բարձրացնում ՌԴ նախագահի մոտ Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը, Նիկոլ Փաշինյանն ասում է. «ՌԴ նախագահի հետ մեր շփումներում հարցը պարբերաբար բարձրացվել է»: