Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամի 23-ի խնդիրը դեռ լուծված չէ (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-22

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»  երգչախմբի  գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի համոզմաբ՝ Արամի 23 հասցեում գտնվող շենքի ձախ կողմի պատը հեռանում է շենքից: Հեքեքյանի խոսքով՝ դիմել են բոլոր պատկան մարմիններին,  քրեական գործ  է հարուցվել:  Արամի 23 հասցե այցելել է նաև Նիկոլ Փաշինյանը և նշել, որ  սկսեն աշխատանքները: Բայց մինչև հիմա ոչ մի գործողություն չի եղել: Ըստ Հեքեքյանի՝ Արամի 23-ը բեկումային շենք է: «Կմնա, կդիմակայի, ուրեմն իրավիճակ է փոխվել երկրում, եթե չդիմացավ, ուրեմն ոչ մի բան էլ չի փոխվել, փոխվել են միայն անձինք»: «Հայ փոքրիկ երգիչներ»  միջազգային ասոցիացիան նամակ է գրել Մշակույթի նախարարությանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարին, Քաղշինության պետին, Երևանի քաղաքապետին և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին: «Նամակի վերջում գրել ենք՝ պահանջում ենք հարցին տալ հրատապ և վերջնական լուծում, այլապես կնշանակի, որ չի կատարվում վարչապետի հանձնարակականը: Քար լռություն, պատասխանում են միայն Քաղշինությունից, որի պատասխանը տարօրինակ էր և չէր համապատասխանում իրականությանը»:   «Եթե Արամի 23-ի շենքը վթարային է դարձել նախորդ քաղաքային իշխանությունների կողմից՝ ՀՀ օրենքների և կառավարության որոշումների կոպիտ խախտումների պատճառով, ապա շենքի փլուզման պատճառը կհանդիսասանա ներկա իշխանությունների անտարբերությունն ու դանդաղկոտությունը»,- ընդգծեց Հեքեքյանը:  Մանրամասները՝ տեսանյութում: