Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանության նախարարության կադրային քաղաքականությունը տարակուսանք է առաջացնում. Նորայր Նորիկյան

Հասարակություն
norikyan

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեսբուքյան էջում պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության վերաբերյալ գրառում էր կատարել։ «Ա1+»-ի հետ ունեցած հեռախոսազրույցում փաստաբանը նշեց, որ Սոս Պետրոսյանին ՊՆ-ն ուղարկել է Չինաստանի լավագույն ռազմաբժշկական բուհերից մեկում սովորելու։ Վերջինս 3 տարի սովորելուց հետո ստացել է սրտաբանի որակավորում, պատրաստ է և ունակ իրականացնելու սրտի բարդ վիրահատություններ: Այժմ վերադարձել է՝ ակնկալիքով, որ իր ստացած գիտելիքներին համարժեք նշանակում կստանա և կաշխատի: Սոս Պետրոսյանը Ջեբրաիլում նշանակվել է որպես ընդունարանի պետ: Նորայր Նորիկյանը դիմել է պաշտպանության նախարարին՝ կից ներկայացնելով զինծառայողի կողմից նախարարին ուղղված զեկուցագիրը՝ իրեն զինված ուժերից արձակելու և պահեստազոր հաշվառման ուղարկելու մասին: Ըստ փաստաբանի, կադրային նման քաղաքականության հետևանքով ՊՆ-ն կորցնում է իր լավագույն կադրերին։