Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներկայացվել է մայրաքաղաքի կադաստրային գոտիավորման նախագիծը

Հասարակություն
001-6

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե կատարած այցի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է կոմիտեում իրականացվող մայրաքաղաքին առնչվող մի շարք ծրագրերի: Մասնավորապես, կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը քաղաքապետին է ներկայացրել Երևանի բազային երկրատեղեկատվական համակարգն ու կադաստրային գոտիավորման նախագիծը: Նշվել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ներկայացվող ծրագրերով հնարավորություն կստեղծվի մայրաքաղաքի անշարժ գույքի և ստորգետնյա ու վերգետնյա հաղորդակցուղիների մասին ունենալ ամբողջական տեղեկատվական համակարգ: Այս կերպ աշխատանքը գերատեսչությունների և կենսապահովման ոլորտի կառույցների համար առավել թափանցիկ, արդյունավետ և մատչելի կդառնա: