ԽԱՌՆԱՇՓՈԹ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետությունում մտավորականություն կա, բայց մտավորականության պահանջ չկա: Այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեցին ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը եւ ասմունքող Սիլվա Յուզբաշյանը:
Ազատ Գասպարյանն իենց այդ կարծիքը մեկնաբանեց այսպես. «Մտավորականության պահանջ չկա Հայաստանում զուտ նրա համար, որովհետեւ ով մտավորական է, նա թշվառ է, աղքատ, իսկ հիմա ամենուր փողի պաշտպանմունք է եւ ուշադրություն չի դարձվում գիտնականին, արտիստին կամ ուսուցչին»:
Նա կարծում է, որ հիմա ընթերցող չկա ոչ այն պատճառով, որ վատ ստեղծագործություններ են գրվում, այլ այն պատճառով, որ սերնդափոխությունը վայրենի ձեւով է կատարվել:
Ըստ նրա` այսօր երաժշտությունը եւ պարը խառնվել են պոեզիային եւ խանգարում են: Ու հիմա պոեզիայում մատուցման ձեւ չկա: Սիվա Յուզբաշյանը համաձայնվեց այդ մտքի հետ, բայց ավելացրեց, որ բանաստեղծությունը չպետք է խաղալ, ինչը հիմա անում են համատարած: Նա համարում է, որ աշխարհը ծարավ է մաքուր քնարերգության, իսկ մեր այսօրվա բանաստեղծները կտրվել են դասական արմատներից եւ իրենց աչքը հառել են դեպի արեւմուտք:
Նա հիշեց իր այցը Պարսկաստան, որտեղ գործարարները պոեզիա գիտեին: Իսկ մեր այսօրվա գործարարները, ըստ նրա, նույնիսկ Թումանյանից չեն կարող 4 տող արտասանել: